Դատապարտում ենք ազգամիջյան բախումներ հրահրելու «հարևան» Ադրբեջանի փորձերը, որոնք ուղեկցվում են անտեղի ատելությամբ և արժանապատվությունը նվաստեցնող վանկարկումներով: Ի սեր Աստծո, դեռ վաղուց եզդիներն ասում են. «Յուրաքանչյուրը ձևավորվում է իր մտքերից, դառնում է այն, ինչ մտածում է», «Երանի նրան, ով լավ հարևաններով է շրջապատված»: Լավ է լինել ջերմացնող մոմ, քան անտեղի շուրջը վառող թեժ կրակ:
Չտրվենք սադրանքների, լինենք խոհեմ, զսպված, որ «հարևանների» այս հոխորտանքը չդառնա արժեք և արժևորվի որևէ մեկի կողմից: Լինենք միասնական, համատեղ մեր զինվորի կողքին, նպատակը՝ Հաղթանակ։
Կոչ ենք անում աշխարհի երկրներին, միջազգային կազմակերպություններին՝ ուշադրություն դարձնել և խստիվ արգելել այդ երևույթները:
Roja iroyin dnyaera adlayi lazma, marvati lazma, jinarti u dostia rasti lazma. Am hav hzbnkn waki Xwade ji ma hzbka. Twak, xirat, yakbun, altmdari u azayi. Xwade qomak.
Աստված պահապան բոլորիս, լինենք առողջ մարմնով և մտքով:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում
ՀԿ խորհրդի նախագահ